Universal Studios Wiki
Universal Studios Wiki
Advertisement
The Promise (2016 film)

Խոստում 2016թ Հայոց Ցեղասպանության մասին պատմող ֆիլմ ռեժիսոր Թերի Ջորջ :Դերերում Օսկար Այզեկ Շարլոտ Լը Բոն Քրիստիան Բեյլ և այլն : Իրադարձությունները կատարվում են Օսմանյան Կայսրության գոյության վերջին տարիներին : Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեկ ) հայ դեղագործ է որ ապրում է հարավարևելյան մասում գտնվող հայկական փոքրիկ Սիրուն գյուղում: Բժշկական կրթության ծախսերը հոգալու համար նա խոստանում է ամուսնանալ հարուստ հարևանի դստեր՝ Մարալի հետ որպես օժիտ ստանալով 400 ոսկի: Այդպիսով նա հնարավորություն է ստանում մեկնելու Կոստանդուպոլիս և հաճախել Կայսերական բժշկական համալսարան: Այնտեղ նա ընկերանում է օսմանյան բարձրաստիճան պաշտոնյաի որդու՝Էմրեի հետ: Իր հարուստ հորեղբոր միջնորդությամբ Միքայելը հանդիպում է նաև Փարիզում մեծացած հայուհի Աննա Կեսարյանին ով սիրային հարաբերությունների մեջ էր Asociaded Press-ի ամերիկացի թղթակից Քրիս Մայերսի ( Քրիստիան Բեյլ) հետ: Միքայելը սիրահարվում է Աննային այն ժամանակ երբ լարվածությունը աճում էր Առաջին Համարշխարհային Պատերազմի սկսելու հետևանքով: Բժշկականի ուսանող լինելու հիմքով՝ Էմրեի օգնությամբ Միքայելին հաջողվում է ժամանակավորապես խուսափել օսմանյան բանակ զորակոչվելուց: 1915թ. Հայ Մտավորականության ձերբակալությունների ժամանակ ձերբակալվում է նաև Միքայելի հորեղբայրը Միքայելը Էմրեի օգնությամբ փորձում է փրկել հորեղբորը սակայն Միքայելը կալանավորվում է և ուղարկվում է աշխատանքային ճամբար իսկ Էմրեին զորակոչում են բանակ : 6 Ամիս անցկացնելով ճամբարում Միքայելին հաջողվում է փախուստի դիմել: Ճանապարհին դժվարություններ անցնելով Միքայելը վերադառնում է Սիրուն գյուղ : Նրա ծնողները հատկապես մայրը համոզում են Միքայելին ամուսնանալ Մարալի հետ և ապաստարան փնտրել հեռավոր լեռնային տնակում որտեղ էլ Մարալը հղիանում է : շուտով Միքայելը իմանում է որ Աննան և Քրիստոֆերը գտնվում են մոտակայքում տեղեկայված կարմիր Խաչի հաստատությունում : Մինչ այդ Միքայելի մայրը հաղորդել էր Աննային թե Միքայելը սպանվել է այդպիսով չվստահելով Աննային : Միքայելը նաև տեղեկանում է որ իր հորեղբորը ընտանիքը ևս Միքայելի ծնողների հետ է բնակվում քանի որ թուրքերը առգրավել են իրենց տունը: Ապա Միքայելը այցելում է Աննային որպեսզի Աննան և Քրիսը օգնեն Միքայելի ընտանիքին հեռանալ: հաջոր օրը Միքայելը Աննան և Քրիսը մեկնում են առաքելության փրկելու Միքայելի ընտանիքին: Ճանապարհին սակայն նրանք բախվում են կոտորածի տեսարանների հետ որից պարզ է դառնում որ Սիրունի բոլոր բնակիչները հայ տեղահանվել թալանվել և կոտորվել են այդ թվում Միքայելի ամբողջ ընտանիքը կենդանի էին միայն Միքայելի մայրը և Միքայելի հորեղբոր աղջիկը եվան: Շուտով թուրք զինվորները նկատում են Միքայելին և Քրիսին և կրակ են բացում ապա Քրիսը հեծնում է իր ձին և սլանում է թուրք զինվորներին ընդառաջ վերջիններիս կողմից Քրիսը գերվում է: և ուղարկվում է Կոստանդնապոլիս որտեղ պատրաստում էին նրան մահապատժի ենթարկել որպես օտարերկրյա լրտես: Սակայն Քրիսին այցելության է գալիս Էմրեն և խնդրում է Քրիսին ստորագրել փաստաթուղթ որի համաձայն նա ներողություն է խնդրում միջազգային հանրությունից իր գրածների վերաբերյալ սակայն Քրիսը հրաժարվում է և պատռում է փաստաթուղթը: Ապա Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուի և Էմրեի ջանքերով Քրիսը ազատ է արձակվում սակայն արտաքսվում է Օսմանյան Կայսրությունից դեպի Մալթա կղզի: Այնտեղ նա նստում է Ֆրանսիական Գիշեն հածանավը պատրաստվում էր նավարկել Օսմանյան ափերով : Նաև բացահայտվում է Էմրեի դավաճանությունը այդ պատճառով նա գնդակարհվում է : Այդ ժամանակ Միքայելը և Աննան հասնում են Սուետիայի շրջան որտեղ պարզվում է որ բոլոր նավերը հեռացել են իսկ Թուրքերը արշավում են Սուետիա: Այնտեղ գյուղապետը առաջարկում է տեղի բնակիչներին բարձրանալ Մուսա լեռ և դիմադրել թուրքերին սակայն տեղի շատ բնակիչներ ցանկանում էին հեռանալ դեպի հալեպ սակայն Միքայելը բացատրում է տեղի հայերին թե Հալեպում նրանց սպասվում է մահ և տեղի բնակիչները համոզվում են : Մուսա լեռան վրա հայերը պատրաստվում էին դիմադրել թուրքերին: Միքայելը ևս վերցնում է զենք : Շուտով թուրքերը ստանում են թնդանոթներ և ականանետներ :հաջորդ օրը հայերը զոհերի և վիրավորների գնով կարողանում են հետ մղել թուրքերի գրոհը Շուտով Թուրքերը ստանում են նամակ թե ֆրանսիական Գիշեն հածանավը գտնվում է մոտակայքում և որոշում են հաջորդ օրը իրականացնել վերջին իրենց գրոհը: Հաջորդ օրը թուրքերը կրկին անցնում են գրոհի: Շուտով Ֆրանսիական Գիշեն հածանավը տեսնում է կարմիր խաչի նշանը մուսա լեռան կատարին և նավապետի հրամանով նավաստիները նավակներով շտապում են մուսա լեռցիներին օգնության: Մուսալեռցիները տեսնելով նավը սկսում են իջնել լեռան կատարից դեպի ծովափ Միքայելը ևս օգնում էր պատգարակներով իջեցնելով վիրավորներին: Մինչ այդ ֆրանսիացի նավաստիները սկսում են նավակները նստեցնել վիրավորներին երեխաներին կանանց : Ապա Աննան սիրո խոստովանություն է անում Միքայելին: Ապա հերթական նավակներից մեկի մեջ են նստում Աննան Միքայելը եվան և այլ մարդիկ: Բոլորը ուրախ էին որ փրկվեցին սակայն թուրքական թնդանոթային արկերից մեկը պայթում է նավակից ոչ հեռու: Նավակը սկսում է տատանվել այդ պատճառով աննան եվան և այլ բազմաթիվ մարդիկ հայտնվում են ջրում Ապա Միքայելը նկատում է Աննային և եվային խեղդվող այդ պատճառով Միքայելը նույնպես նետվում է ջուրը: Երբ Միքայելը հայտնվում է այդ տեղը նա չի հանդիպում Աննային այդ պաճառով նա սուզվում է ջրի մեջ և տեսնում է խեղդվող Աննային Միքայելը փրկում է միայն եվային և բարձրանում է նավը: Նավի մեջ Քրիսը սպասում էր Աննային Միքայելին և եվային սակայն հանդիպում է միայն եվային և Միքայելին ապա նա հարցնում է Միքայելին թե որտեղ է Աննան սակայն Միքայելը միայն լացում և լռում :Ապա Քրիսը ևս հասկանում է իրողությունը և սկսում է ևս լացել: Հետո Միքայելի ձայնը պատմում է թե Գիշեն նավը իրենց տեղափոխում է Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգստային քաղաք որտեղ Քրիսի շնորհիվ եվան և Միքայելը ստանում են Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիություն Միքայելը որդեգրում է եվային և նրանք սկսում են Ապրել Ամերիկայի Միացյալ Նահանգների Մասաչուսետս նահանգի Ուոթերթաուն քաղաքում ապա նաև ավարտում է իր բժշկական կրթությունը : Հետագայում եվան 1941թ -ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Պերլ Հարբոր քաղաքի ռմբակոծության ժամանակ ամերիկացի մի զինվորականի հետ է ծանոթանում ում հետ շուտով ամուսնանում է: Իսկ Քրիսը զոհվում է 1938թ-ին Իսպանիայի Քաղաքացիական Պատերազմը լուսաբանելու ժամանակ :



years of the Ottoman Empire. The film premiered on September 11, 2016, at the Toronto

International Film Festival and was released in the United States on April 21, 2017, by Open Road Films.The Promise is about a love triangle that develops between Mikael (Isaac), an Armenian medical student, Chris (Bale), a Paris-based American journalist, and Ana (Le Bon), an Armenian-born woman raised in France, immediately before the Armenian Genocide. The film was a box office bomb, grossing just $10 million against its $90 million budget, although the studio noted the main purpose of the film was to bring attention to the story, not make money.

Advertisement